Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վարակաբանություն

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու ժամանակ:

 

2. Առավել հաճախ տուբերկուլոզն ախտահարում է թոքերը, սակայն գոյություն ունի նաեւ այլ օրգանների տուբերկուլոզ` մարսողական համակարգի, միզասեռական օրգանների, մաշկի, աչքերի, ոսկրերի եւ հոդերի:

 

3. Մոլորակի բնակչության մոտ մեկ երրորդը վարակված է տուբերկուլոզի միկրոբակտերիայով, բայց հիվանդության ակտիվ փուլը զարգանում է մոտավորապես ամեն տասերորդ մարդու մոտ: Տուբերկուլոզի զարգացման հավանականությունը ամենաբարձրն է ՁԻԱՀ ունեցող մարդկանց մոտ, քանի որ նրանց իմունիտետը թույլ է:

 

4. Տուբերկուլոզով հիվանդը խորխի հետ օրական արտաքին միջավայր է արտանետում 15 միլիոնից 7 միլիարդ բացիլներ, որոնք տարածվում են 1-6 մետր շառավղով: Առանց բուժման ակտիվ տուբերկուլոզ ունեցող հիվանդը կարող է վարակել միջինում տարեկան 10-15 մարդ:

 

5. Տուբերկուլոզը ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց մահվան հիմնական պատճառն է:

 

6. Տուբերկուլոզը բուժվում է, սակայն դրա բուժումը երկարատեւ է եւ համապատասխան խնամք է պահանջում:

 

7.. Գոյություն ունի տուբերկուլոզի դեղակայուն տեսակ, որը ենթակա չէ բուժման ստանդարտ մեթոդներով: Տուբերկուլոզ ունեցող մարդկանց մոտավորապես 9 տոկոսը տառապում է տուբերկուլոզի հենց այս տեսակով: Երկու տարվա ընթացքում այս տեսակի տուբերկուլոզ ունեցող մարդն ընդունում է մոտավորապես 14 600 դեղահաբ, 240 ցավոտ սրսկումներ:

 

8. Վերջերս գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել՝ բեդակվիլինը, որը բավականին արդյունավետ է դեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարում եւ կարող է կրճատել բուժման տեւողությունը: Բժիշկները մեծ հույսեր են կապում այս դեղորայքի հետ, քանի որ դեղակայուն տուբերկուլոզով տառապողներից շատերը չեն դիմանում երկու տարի տեւող բուժմանը եւ թողնում այն՝ այդպիսով վնաս հասցնելով ե՛ւ իրենց, ե՛ւ ուրիշներին:

 

9. Հակառակ տարածված կարծիքի՝ ներմաշկային տուբերկուլոզային քերուկը (Մանտուն) կարելի է թրջել: Այն միֆը, որ Մանտուն չի կարելի թրջել, ձեւավորվել է 70-ական թվականներին, երբ տուբերկուլոզի հայտնաբերման համար ոչ թե Մանտու էին օգտագործում, այլ Պիրկե մաշկային քերուկը, որն էլ հենց չէր կարելի թրջել:

 

10. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձգտում է 2050 թվականին կանգնեցնել տուբերկուլոզի տարածումը (հասնել նրան, որ հիվանդացության մակարդակը կազմի 1 դեպք 1 միլիոն մարդկանց շրջանում):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. novostink.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ